ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դավաճա՛ն», «հեռացի՛ր». քաղաքացիները Ավինյանի ելույթի ժամանակ սուլել են
«Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման արարողության ժամանակ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի ելույթի ընթացքում ներկաներից մի քանիսը սկսել են վանկարկել «դավաճա՛ն», «հեռացի՛ր»։
Քաղաքացիները բացականչել են նաև «Արցախ միացում» և սուլել են։
Նշենք, որ այսօր Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում տեղի ունեցած Ազգային Արժանապատվության Ասպետներին` Սողոմոն Թեհլիրյանին, Արամ Երկանյանին, Արմեն Գարոին, Գրիգոր Մերջանովին, Արա Սարգսյանին, Ավետիք Իսահակյանին, Հրաչ Փափազյանին, Շահան Նաթալիին, Հակոբ Մելքումովին, Երվանդ Ֆունդուկյանին, Միսաք Թորլաքյանին, Արշավիր Շիրակյանին, Արշակ Եզդանյանին, Ստեփան Ծաղիկյանին, Արտաշես Գեվորգյանին, Պետրոս Տեր Պողոսյանին նվիրված հուշարձանի բացումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի տեղադրած անօրինական անցակետը
Նոր տեսանյութ է տարածվել Ադրբեջանի տեղադրած անօրինական անցակետի վայրից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը Լեռնային Ղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գիշերը Պուտինը հրատապ Կրեմլ է գնացել․ Պեսկովն ասել է, թե ինչու
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ ուշ երեկոյան Նովո-Օգարյովոյից Կրեմլ ժամանելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարավային Կորեայի նախագահը երգում է Բայդենի համար
Հարավային Կորեայի նախագահը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համար կատարել է «American Pie» երգը։ ԱՄՆ կատարած այցի ժամանակ, որի ընթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր քաղաքացիներին դարձրել ենք հոգեկան հիվանդ․ ՔՊ պատգամավոր
«Կուզենայի, որ մեր ընդդիմադիր գործընկերները մի 130 տարվա կատարողական էլ իրենք ներկայացնեին. մենք ներկայացնում ենք մեկ տա...