Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Հոկտեմբերի 31-ին Բաքվի դատարանը բաց դատական նիստում շարունակել է քննել Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է դատավարության ավարտի մասին և կողմերը առարկություններ չեն հայտնել:
Նիստը նախագահող դատավորը հայտարարելով դատավարության ավարտի մասին նշել է, որ գործընթացի մասնակիցներն իրենց ելույթներում կարող են հղում կատարել միայն դատավարության ընթացքում հետազոտված ապացույցներին։
Դրանից հետո մեղադրանքներ ներկայացրած դատախազները խնդրել են դատարանին մինչև նոյեմբերի 3-ը ժամանակ տալ իրենց ճառերը ներկայացնելու համար։
Դատավարությունը կվերսկսվի նոյեմբերի 3-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաղեստինամետ ցույցեր. Լոնդոնում մասնակցել է մոտ 100 հազար մարդ, Բեյրութում բախումներ են սկսվել
Աշխարհի շատ քաղաքներում շարունակվում են պաղեստինամետ բազմամարդ ցույցերը։ Հանրահավաքներ են անցկացվել Հռոմում, Վարշավայում...
Ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք՝ մեր դաշնակիցներից. Մակունցը՝ ՀԱՊԿ դիմելու մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից արձագանք կստա...
Շոյգուն և Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսով քննարկել են իրավիճակը...