Ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք՝ մեր դաշնակիցներից. Մակունցը՝ ՀԱՊԿ դիմելու մասին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարծում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից, Ռուսաստանից արձագանք կստանա՝ ՀՀ տարածք ադրբեջանցիների ներխուժման հարցով: Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ հերթական նիստում՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների շեշտադրումներին:
Մակունցը նախ հիշեցրեց, որ ՀՀ-ն, ՀՀ իշխանությունները, ելնելով Հայաստանի անվտանգային շահերից, դիմել են ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ներթափանցման կապակցությամբ աջակցություն ստանալու ակնկալիքով: «Եվ ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք՝ մեր դաշնակիցներից»,-ասաց Մակունցը:
Նա հիշեցրեց նաև, որ ԱԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ,և իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են: Մակունցը կոչ արեց գործընկերներին հանրության որոշ շրջանակներում առկա տրամադրությունները չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել Հայաստանի շահերը: «Ես կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք»,-եզրափակեց Մակունցը:
Ավելի վաղ, ԱԺ նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դժգոհել էր ՀԱՊԿ արձագանքից: Անդրադառնալով Ռուսաստանին դիմելուն՝ նա ասել էր, որ ՀՀ-ն Ռուսաստանին չի դիմել դեմարկացիայի և դելիմիտացիայի համար, սակայն Ռուսաստանը ըստ էության դա է առաջարկել:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
Ի՞նչ է ասվում հրապարակված փաստաթղթում. անակնկալները կլինեն 1 ամիս անց
Քիչ առաջ հրապարակվել է Համացանցում է հայտնվել այն փաստաթուղթը, որի մասին բոլորը խոսում են, այն համաձայնագիրը, որը պատրաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ երկրները հստակ դիրքորոշում չեն հայտնում, որ Ադրբեջանը պետք է զորքերը քաշի. Փաշինյանը մանրամասնում է
Այս րոպեներին Հայաստանի վարչապետի պաշտանակատարը ԱԺ-ում մասնակցում է Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայերեն գրառում է արել․«Ադրբեջանի զինված ուժերը ներխո...