Շոյգուն և Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ այն տարածքներում, որտեղ խաղաղապահներն առաջադրանքներ են կատարում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Հավելենք, որ նախորդ անգամ ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները խոսել էին սեպտեմբերի 13-ին, Պապիկյանը ռուս գործընկերոջն էր ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ սեպտեմբերի 14–ի դրությամբ հայկական կողմն ունի 105 զոհ։
Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են. Ալեն Սիմոնյան
Հայաստանում կան ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում այս պահի...
Ադրբեջանը նոր հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում...
Նենսի Փելոսին կայցելի Հայաստան՝ Ադրբեջանի հետ վերսկսված բախումների ֆոնին. Poltico
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթավերջին կայցելի Հայաստան՝ ի նշան Ադրբեջանի հետ մահաց...
Հաղորդումներ կան, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է...