ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաղեստինամետ ցույցեր. Լոնդոնում մասնակցել է մոտ 100 հազար մարդ, Բեյրութում բախումներ են սկսվել
Աշխարհի շատ քաղաքներում շարունակվում են պաղեստինամետ բազմամարդ ցույցերը։ Հանրահավաքներ են անցկացվել Հռոմում, Վարշավայում, Լոնդոնում, Սիդնեյում և Տոկիոյում:
Բեյրութում անցկացված պաղեստինամետ ցույցի ժամանակ բախումներ են սկսվել: Իրավապահները թույլ չեն տվել ցուցարարներին մոտենալ Ֆրանսիայի դեսպանատանը: Լոնդոնում էլ պաղեստինամետ զանգվածային բողոքի ցույցին, ըստ տեղի ոստիկանության, մասնակցել է մոտ 100 հազար մարդ:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումների պատճառով վիրավորված իսրայելցիների թիվը գերազանցել է 5 հազարը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ շարժումը պատանդ է պահում առնվազն 210 մարդու, սակայն դա վերջնական թիվ չէ: Միևնույն ժամանակ, Գազայի հատվածում էսկալացիայի սկզբից ի վեր 4385 մարդ է զոհվել, ավելի քան 13,5 հազարը՝ վիրավորվել, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին
Հակամարտությունը մեծ հաշվով լուծված է, երկու կողմերը համաձայնել են, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին: Այս մասին հայտնե...
ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ The Wall Street Journal-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին: Հարցազրույցի ընթացքում վարչապետն անդր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք դեմ չենք ԵՄ–ում Երևանի և Բաքվի շփումներին, բայց բոլոր քարտեզները միայն Ռուսաստանում են. Լավրով
ԵՄ-ն և ԱՄՆ-ն շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթաց: Այս մասին...
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի մասին Փաշինյանի խոսքերից. Պեսկով
Կրեմլը տեղյակ չէ Հայաստանում ռուսական բազայի առկայության առավելությունների բացակայության մասին Փաշինյանի խոսքերից: Այս մ...