Պենտագոնը հաստատել է «Տոմահավք» հրթիռների մատակարարումը Ուկրաինային․ վերջնական որոշումը՝ Թրամփի ձեռքում
Ինչպես հաղորդում է CNN-ը, երեք ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են, որ Պենտագոնը տվել է իր համաձայնությունը «Տոմահավք» հրթիռների մատակարարմանը, սակայն վերջնական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ նախագահը։
Զինվորական փորձագետների գնահատմամբ՝ Ուկրաինային նման զինատեսակի փոխանցումը չի ազդի ԱՄՆ բանակի մարտական պատրաստվածության վրա և չի սպառնա երկրի ռազմավարական պաշարներին։
Ըստ աղբյուրների՝ անհրաժեշտ փաստաթղթերը արդեն ուղարկվել են Սպիտակ տուն։ Այժմ հարցը գտնվում է քաղաքական մակարդակում։
Թրամփը, սակայն, նախկինում ակնարկել է, որ չի շտապում հաստատել մատակարարումը։ Զելենսկու հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ «չի ցանկանա տալ այն, ինչ անհրաժեշտ է ԱՄՆ-ի պաշտպանության համար»։
Նմանատիպ հոդվածներ
2006 թվականից ի վեր առաջին անգամ Թուրքիան կործանիչներ կուղարկի Բալթյան երկրներ
Օգոստոսին թուրքական հինգ F-16 կործանիչ և 76 զինծառայող կժամանեն Էստոնիա։ Նրանք կտեղակայվեն Էմարի ավիաբազայում՝ փոխարինել...
Հյուսիսային Կորեայում փորձարկվել է երկրորդ ստորջրյա անօդաչու թռչող սարքը
Փհենյանն այս շաբաթ փորձարկել է երկրորդ ստորջրյա անօդաչու թռչող սարքը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: 1tv.ge -ի...
Ռոբերտ Քոչարյանը ֆրանսիացի պաշտպանի հետ ժամանեց դատարան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց Մարտի 1-ի գործով...
«Մայր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է 100 դրամ՝ մեկ ուղևորափոխադրման համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղև...