ՆԳ նախարարը՝ Ղարաբաղից տեղահանվածներին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու դեպքերի մասին
Արդեն իսկ ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»,- հավելել է նա:
ՆԳ նախարարը նաև հայտարարել է, որ ունեցել են մերժման 0 դեպք, ինչը ցույց է տալիս ՀՀ Կառավարության հանձնառություն՝ ինտեգրման պրոցեսն ավելի արագ իրականացնելու:
«Մենք ունեցել ենք տեղահանված 28 հազար անչափահաս, որից արդեն մոտ 12 հազարն անձնագրավորման եղանակով ստացել է ՀՀ քաղաքացիություն՝ հաշվի առնելով ծնողների՝ քաղաքացիության ստացման հանգամանքը»,- ասել է ՆԳ նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է Իրանի անվտանգութ...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...