Նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխվեց տնային կալանքով
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով»,- գրել է փաստաբանը։
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորված է 2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչ օրս:
Նմանատիպ հոդվածներ
«Ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն գործառույթ չունեն». Ռուբինյանը հիշեցրել է ՌԴ-ի և Ադրբեջանի պարտավորությունների մասին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բադասյանը՝ վրացական համարանիշներով մեքենաների ներմուծման մասին
Եթե ես և դուք ուզում ենք մեքենա բերել և Հայաստանում վարել, պետք է բերենք, մաքսազերծենք և վարենք. հիմա ինչու մենք պետք է...
Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում․ ՊՆ
Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում։ Աայս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ըստ...
Ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին
«Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիան...