Ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում. Սրբուհի Գալյանը՝ լրագրողներին
«Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր տարօրինակ ու անհարգալից պահվածքին։ Եթե ինձ հրավիրում եք հարցազրույցի՝ բարի եղեք լսել այն, ինչ ասում եմ»,- ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:
Նախարարը կիսատ է թողել ճեպազրույցն ու հեռացել, ասելով, որ անհարգալից վերաբերմունք են ցույց տալիս լրագրողները:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի Փաշինյանի կողմից հոգևորականների և եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, մանավանդ որ շրջանառվում է, թե դա սահմանադրական կարգի տապալում է:
Գալյանն ի պատասխան նշեց, թե ստիպված է դասախոսություն կարդալ, թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Երբ նախարարը սկսեց բացատրել, թե ինչ է սահմանդրական կարգի տապալումը, լրագրողները նշեցին, որ դասախոսությունը լսարանում կարդա և հարցերին պատասխանի ըստ էության:
«Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես ասում եմ»,- ասել նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
«Սսկվի տեղդ, ստահակ»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Գեղամ Մանուկյանին
Այսօր ԱԺ հերթական նիստի իր ելույթի ժամանակ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադառնալով ՀՀ երկրորդ նախահ...
«Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները․ ՔԿ
«Ի լրումն տարածված հաղորդագրության՝ ներկայացվում են «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կ...
Երեկ իրավապահ համակարգում իրենց լավ դրսևորած աշխատակիցներին պարգևատրել․ Փաշինյան
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդադառնալով երեկ Բագրատ արքեպիկոպոսի շուրջ ծավալ...
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իջեցրեցին մեքենայից․ նա կրկին վերադարձավ Վեհարան
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին իջեցրեցին մեքենայից, նա վերադարձավ Վեհարան։ Քիչ առաջ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյա...