Հռոմի Պապ Լևոն XIV-ի առաջին արտասահմանյան այցը տեղի կունենա Թուրքիայում
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Հռոմի Պապ Լևոն XIV-ն իր ընտրությունից հետո առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Թուրքիա։ Այցը նախատեսված է նոյեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում։
Տեղեկացվում է, որ Պապը Կ. Պոլսում հանդիպելու է Էկումենիկ պատրիարք Բարդուղիմեոս I-ի հետ։ Երկու հոգևոր առաջնորդները միասին կմասնակցեն Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակին նվիրված միջոցառմանը։
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Հռոմի պապի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում։ Դրանից հետո նա կայցելի Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթ։
Թուրքիայից հետո Հռոմի Պապ Լևոն XIV-ն իր այցը շարունակելու է Լիբանանում։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան պաշտոնապես հրաժարական է տվել և նրան արդեն ընդունել է գլխավոր քարտուղար Յ...
Սիմոնյանը՝ սահմանին հնարավոր ռազմական գործողությունների մասին
Նման նախագիծ ներկայացնելը քաղաքացիների կամքով է եղել, և ԱԺ-ն քննարկելու է այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սի...
ՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքը
Հայաստանի Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 47 հարց: Նշենք, որ օրակարգում է մասն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքները
Արցախի Հանրապետության դատախազությունը լուսանկարներ է հրապարակել ու գրառել. «Իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել...