ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հրաժարական է տվել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան պաշտոնապես հրաժարական է տվել և նրան արդեն ընդունել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Այս մասին ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանում է ՌԻԱ Նովոստին։
«Ստոլտենբերգն ընդունել է նրա հրաժարականը և շնորհակալություն հայտնել Ջոանին ծառայության համար»,- ասվում է փաստաթղթում։
«Նա ծառայել է ՆԱՏՕ-ին մոտ հինգ տարի: Նրա ուշադրությունը տեխնոլոգիաների և առաջացող անվտանգության մարտահրավերների վրա չափազանց կարևոր է Դաշինքի նորարարությունը խթանելու համար:
Նա իսկական տրանսատլանտիստ է, և գործընկերների հետ նրա աշխատանքը մեծապես օգուտ է տվել ՆԱՏՕ-ին: Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- ասել է Ստոլտենբերգը:
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 10-ից։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ, որ Ջեոանան պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, որպեսզի մասնակցի Ռումինիայի նախագահական ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին
Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռները փոխանցել Ռուսաստանին՝ ուկրաինական...