Քաղաքականություն

Եվրոպան խոչընդոտում է Ուկրաինայի խաղաղ կարգավորմանը․ Ռուսաստանի ԱԳՆ

Եվրոպան խոչընդոտում է Ուկրաինայի խաղաղ կարգավորմանը․ Ռուսաստանի ԱԳՆ
Միացյալ Նահանգները բախվել է եվրոպական երկրների դիմադրությանը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի նիստում հայտարարել է Ռուսաստանի…

Միացյալ Նահանգները բախվել է եվրոպական երկրների դիմադրությանը՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի նիստում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության զենքի չտարածման և վերահսկողության վարչության փոխտնօրեն Կոնստանտին Վորոնցովը։


Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ կանգնած է «եվրոպական սաբոտաժի» առաջ, քանի որ մի շարք ԵՄ երկրներ կանխում են խաղաղ կարգավորման փորձերը։


«Մեզ մեղադրում են հակամարտությունը դադարեցնելու ցանկության մեջ, սակայն իրականում հենց Եվրոպան է անում ամեն ինչ՝ այն երկարացնելու համար»,- նշել է Վորոնցովը։


ՌԴ դիվանագետը հավելել է, որ նման մոտեցումը վնասում է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ եվրոպական անվտանգության շահերին՝ խորացնելով ճգնաժամը և նվազեցնելով բանակցային լուծման հավանականությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները այնքան էլ հարթ չեն. Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել խաղաղապահ առաքելության մանդատը. Աբրահամյան

ՌԴ-ն ինտենսիվ աշխատանքների միջոցով ավարտին է հասցնում Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի համար նախատեսված զինվորական...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250