Չկա ոչ մի բանակ, որը կարող է մրցել մեր հետ. Թրամփը՝ ԱՄՆ զինված ուժերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը «ամենաուժեղն ու ամենահզորն են» ամբողջ աշխարհի պատմության ընթացքում՝ ընդգծելով, որ ոչ մի այլ պետություն չի կարող համեմատվել ԱՄՆ ռազմական կարողությունների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Յոկոսուկա քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայում՝ USS George Washington ավիակիրի տախտակամածին, նշել է, որ ամերիկյան բանակը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա։
«ԱՄՆ-ն ունի աշխարհի պատմության մեջ ամենաուժեղ և ամենահզոր զինված ուժերը։ Չկա ոչ մի բանակ, որը կարող է մրցել մեր հետ, նույնիսկ մոտիկից։ Ոչ ոք չունի մեր զինատեսակները, և մենք միայն ավելի հզոր ենք դառնալու»,-հայտարարել է Թրամփը՝ դիմելով ծառայող զինվորականներին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շարունակելու է ներդրումներ կատարել նոր զինտեխնիկայի և ռազմավարական հնարավորությունների զարգացման մեջ՝ ամրապնդելով ԱՄՆ դիրքերը գլոբալ մակարդակով։





























