Հայկական բանակը կներկայանա նոր համազգեստով․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք զորահանդեսի ընթացքում Հայաստանի բանակը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի Հանրապետության օրը, իր գնահատմամբ, առանձնահատուկ կերպով է նշվելու։
«Մեր ժողովուրդը այդ զորահանդեսից հետո խնջույք անելու տրամադրություն է ունենալու, որովհետև տեսնելու է իր նոր բանակը՝ նոր համազգեստով, ռազմական նոր տեխնիկայով։ Ընդ որում՝ ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասն օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրության է»,- հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայ...
Դա սցենարի մի մասն է․ Ռուսաստանի չարագուշակ ուղերձը՝ Արևմուտքին
Ռուսական «Օրեշնիկ» հրթիռը դարձել է Արևմուտքի վրա քաղաքական ճնշման գործիք, գրում է իտալական «Իլ Մեսագգերո»-ն։«Ամեն անգամ,...
Հնչել է թնդանոցի 3 կրակոց․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․«Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանք...
ՌԴ ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսում․ զգուշացում օտարերկրացիներին՝ լքել Կիևը
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը հայտարարություն է տարածել․«ՌԴ ԶՈՒ-ն Կիևում Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության...