Վաշինգտոնյան համաձայնություններով սկսվում է մեծ ապաշրջափակում․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները նախատեսում են տարածաշրջանի լայնածավալ ապաշրջափակում։ Նրա խոսքով՝ ավելի քան երեք տասնամյակ Հայաստանը գտնվել է շրջափակման պայմաններում, սակայն այժմ կողմերը պայմանավորվում են բացել և զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները։
«Եթե անհրաժեշտ լինի, կարող ենք կառուցել նոր ճանապարհներ և երկաթուղիներ՝ ապահովելով փոխադարձ կապը»,- ընդգծել է Միրզոյանը՝ հավելելով, որ ապաշրջափակման գործընթացը չի սահմանափակվում միայն Ադրբեջան-Նախիջևան կապով։
Նախարարը նշել է, որ համաձայնեցված սկզբունքների ներքո իրականացվող այս «մեծ ապաշրջափակումը» ներառում է նաև այդ ուղղությունը, սակայն ենթակառուցվածքները նախատեսվում է շահագործել հավասար պայմաններով՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից։
Միրզոյանի խոսքով՝ սա կարևոր քայլ է ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար՝ տնտեսական համագործակցության և կայունության նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
8 գյուղերի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել․ Բայրամով
8 գյուղերի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։&nb...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ
Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կով...
1,5 տարի առաջ Փաշինյանը պատմել է Արայիկ Հարությունյանին՝ Արցախի ճակատագրի մասին. Մ․Մինասյան
1,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը պատմել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, թե ինչի տակ նրանք պետք է մտնեն, եւ ինչ է ի...
Նա ադրբեջանցի է․ մեր երակներում նույն արյունն է հոսում․ Ալիևը՝ Իրանի նախագահի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում խոսել է Իրանի և մասնավորապես նախագահ Մասուդ Փ...