Նա ադրբեջանցի է․ մեր երակներում նույն արյունն է հոսում․ Ալիևը՝ Իրանի նախագահի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում խոսել է Իրանի և մասնավորապես նախագահ Մասուդ Փեզեքիանի հետ հարաբերությունների մասին։
«Նա ադրբեջանցի է։ Մեր երակներում նույն արյունն է հոսում, մենք նույն լեզվով ենք խոսում, թարգմանիչներ չունենք։ Նա նույնիսկ այստեղ՝ հանրային միջոցառումներից մեկի ժամանակ, ցուցադրեց ադրբեջաներեն պոեզիայի իր գիտելիքները։ Նա շատ տաղանդավոր մարդ է», - ասել է Իլհամ Ալիևը։
Ալիևը նաև խոսել է «Թրամփի ճանապարհի» վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին.
«Ինչ վերաբերում է Իրանի պաշտոնական դիրքորոշմանը նոր զարգացումների վերաբերյալ, մենք այն համարում ենք շատ ողջամիտ և շատ դրական։ Երբ ես ասում եմ «պաշտոնական դիրքորոշում», նկատի ունեմ նախագահի և արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Դե, մենք մեր քաղաքականությունը հիմնում ենք Իրանի ժողովրդի կողմից ընտրված և իրենց պարտականությունները կատարելու լիազորված քաղաքական գործիչների դիրքորոշման վրա։ Եվ դա նախագահն է։ Կային որոշ նախկին պաշտոնյաների ձայներ, որոնց այժմ անվանում են խորհրդականներ։ Ես չգիտեմ, թե ինչ խորհուրդներ են տալիս։ Այս դիրքորոշումը մեզ համար բացարձակապես կարևոր չէ։ Այն մեզ համար ոչ մի իմաստ չունի, քանի որ մեր միջպետական հարաբերությունները կառավարությունների, նախագահների, արտաքին գործերի նախարարների միջև հարաբերություններ են։ Հետևաբար, մենք լիովին անտեսում ենք այս կեղծ պատմությունները, որոնք տարածում են այսպես կոչված խորհրդականները։ Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Նախագահի դիրքորոշումը բացարձակապես ողջամիտ է և հիմնված է այն փաստի վրա, որ Զանգեզուրի միջանցքը որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Մեսրոպ Մաշտոցին այբբենարանից հանել են՝ «դարձնելով» QR կոդ. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված ե...
Համասը պետք է անհապաղ սկսի լիակատար ապառազմականացում. Թրամփ
Համասը պետք է անհապաղ սկսի լիակատար ապառազմականացում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:«Ինչպես հայտարարեց Ս...
«Մենք սա չենք ուզում». ԱՄՆ-ից չեն բացառում ռազմական ուժի կիրառումը Իրանի դեմ
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին չի բացառել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ուժի կիրառումը, թեև...
«Գելափ»-ի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը․ Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքում անդրադարձել է ընդդիմության կողմից հր...