«Մեր երկրները հասկացրել են»․ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն՝ «կեղտոտ ռումբի» հնարավոր օգտագործման մասին
Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Ջեյմս Քլիվերլին և Կատրին Կոլոննան, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են, որ իրենց երկրները մերժում են Ռուսաստանի պնդումներն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է իր տարածքում, այսպես կոչված, «կեղտոտ ռումբ» կիրառել:
«Մեր երկրները հասկացրել են, որ մենք բոլորս մերժում ենք Ռուսաստանի բացահայտ կեղծ պնդումներն այն մասին, որ Ուկրաինան պատրաստվում է կեղտոտ ռումբ օգտագործել իր հողի վրա: Աշխարհը ճանաչում է այդ պնդումները որպես էսկալացիայի պատրվակ օգտագործելու Ռուսաստանի ցանկացած փորձ»,- ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի իր գործընկերներին մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել. Սեյրան Օհանյան
Բա դու սեպտեմբերի 13-ին 50-ից ավելի դիրք ես հանձնել հակառակորդին, դու այդ պետության ԱԺ նախագահն ես, քո պետության դիրքերը...
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հան...
Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը հնարավոր է շուտով հանդիպեն․ «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուր
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և Վլադիմիր Պուտինի մաս...
Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ ՀԺ
ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստ...