ՍԱՏՄ-ն ԳՈՒՄ-ի շուկայում հայտնաբերել է 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս՝ այն ոչնչացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) շարունակում է խստացված վերահսկողությունը միս-մսեղիքի վաճառքի կետերում։ Ինչպես հաղորդում են Տեսչական մարմնից, հերթական դիտարկումները կատարվել են Երևանի Խորենացի փողոցում գտնվող ԳՈՒՄ-ի շուկայում, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք այլ առևտրային կետերում։
Աշխատանքներին հետևել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը, ով նշել է, որ ստուգումները լինելու են շարունակական, և ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման՝ առանց զիջումների։
Մշտադիտարկման ընթացքում ստուգվել են մսի ծագման փաստաթղթերը (5-րդ ձև), պահման սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։ Արդյունքում հայտնաբերվել է մոտ 810 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք, որը անմիջապես առգրավվել և ոչնչացվել է տեսչական մարմնի հսկողությամբ։
ՍԱՏՄ-ն ընդգծում է, որ վերահսկողական աշխատանքները շարունակվելու են ամբողջ հանրապետությունում՝ ապահովելու սննդամթերքի անվտանգության իրավական պահանջների կատարումը և պաշտպանելու սպառողների առողջությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ընդունված կարգ. ինչ է առաջարկում Ալեն Սիմոնյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտ...
Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաս...
Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին
Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, այդ դեպքում ես կնա...
Արդյո՞ք Քոչարյանը փոխվել է․ Արմեն Գևորգյանը պատասխանում է հարցին
Մարզերում իմ հանդիպումների ժամանակ ամենաքննարկվող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք Քոչարյանը փոխվել է: Կարծում եմ ՝...