ԱՄՆ-ն կոչ է անում ԵՄ-ին հրաժարվել ռուսական ակտիվների օգտագործման ծրագրից. Politico
ԱՄՆ իշխանությունները փորձում են համոզել Եվրամիության երկրներին մերժել այն նախաձեռնությունը, որը նախատեսում է Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործել Ռուսաստանի սառեցված ակտիվները։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Սպիտակ տան ներկայացուցիչները ճնշում են գործադրել եվրոպական կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս չաջակցեն մոտ 210 միլիարդ եվրոյի չափով ռուսական ակտիվների օգտագործմանը։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Բելգիայի հետ պայմանավորվածության հասնելու հնարավորությունները ոչ թե բարելավվել են, այլ զգալիորեն վատթարացել, քանի որ այդ երկիրը շարունակում է հանդես գալ նախաձեռնության դեմ։
Politico-ի զրուցակիցը նաև փոխանցել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ընթացքում տիրող մթնոլորտը չափազանց ծանր է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս գործարարները մտահոգ են Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանցի գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ՝ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճա...
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում
Դատախազը Ռուբեն Վարդանյանի համար ցմահ ազատազրկում է պահանջում:Հիշեցնենք՝ Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ու...
Լարված իրավիճակի ֆոնին՝ Գարեգին Բ-ն հանդես է եկել հայտարարությունով
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հայրապետական սիրով և օրհնությամբ ողջունում ենք ամենքիդ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Այսօր դուք...
Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսներ
10 եպիսկոպոսները հայտարարեցին՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն:«Մեր առաքելությունն այս...