Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է․ Բայրամով
Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«2022 թվականի առաջին ամիսներին Հայաստանին ներկայացվել է խաղաղության պայմանագրի հինգ հիմնական կետ, իսկ նույն թվականի հոկտեմբերին սկսվել են քննարկումները երկու երկրների միջև։ Խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը կազմել է ադրբեջանական կողմը և ներկայացրել Հայաստանին։ Բանակցությունները տևել են մոտ երկուսուկես տարի։ Մեկ ամիս առաջ քննարկումներն ավարտվել են, տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Կան կարևոր հարցեր, որոնց պետք է լուծել: Դրանցից ամենակարևորը Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունն է։ Քանի դեռ այսպես շարունակվում է, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի մեկ այլ պայման էԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է, և այդ տարածքները Ադրբեջանի կազմում են։ Հայաստանը նույնպես դա ճանաչել է։ Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ համար հարցեր են առաջացնում։ Մենք համառորեն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...