Մի քանի արկածախնդիրներ փորձել են մի քիչ ճարպիկություն անել․ Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե դատավճռի կապակցությամբ կարծիք կհայտնի ծանոթանալուց հետո։ Գասպարյանը չի հստակեցրել՝ կբողոքարկեն դատավճիռը, թե ոչ։
«Դատավճիռը կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, ըստ այնմ, լուծումը կտանք։ Իհարկե, ես գնալու եմ արդարացման ճանապարհով»,- ասել է նա։
Հարցին՝ սպասում էր դատարանի նման վճռի, Գասպարյանն ասել է. «Ես միշտ ամեն ինչ սպասում եմ»։
Հարցին՝ քաղաքական հետապնդում տեսնում է այս ամենի մեջ, նա ասել է. «Չէ, քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ, դուր գալու համար ղեկավարներին, փորձել են մի քիչ ճարպիկություն անել»։
Նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մասին հարցին ի պատասխան էլ նա ասել է. «Հանգուցյալների մասին չենք խոսում, անցնենք առաջ»։
Գասպարյանը նաև անդրադարձել է 2018թ. իրադարձություններին՝ ասելով. «Օսիպյանը մեր կապավորնա եղել, իրան ասվելա էն, ինչ որ պետքա ինքը լսի ու գնա փոխանցի»
Հիշեցնենք՝ Վլադիմիր Գասպարյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման, սակայն ազատվեց պատժի կրումից։
Նմանատիպ հոդվածներ
Օրբանն Ադրբեջանից ոչ հրապարակային նամակ է ուղարկել ԵՄ ղեկավարությանը․ հայտնի է բովանդակությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից այսպես կոչված «խաղաղարար առաքելություն» է իրականացնում Կիևում, Մո...
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում
Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։ Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:Հերթապ...
ԱՄՆ կոնգրեսականների կոչը Բայդենին՝ ԼՂ հայերի վերաբերյալ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն ե...
ԱԳՆ-ից՝ Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հնարավոր պաշտոնական հանդիպման մասին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածությ...