Ոչ մի առաջընթաց չկա. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա իրականացրին
Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց: Մասնակիցները պահանջում և խնդրում ենք բացել Ռուսաստանի հետ սահմանները:
Հայտնենք, որ Կառավարությունից երեք օր ժամանակ էին խնդրել պատասխանի համար, ցուցարարները վստահեցնում են, որ իրենք ոչ մի պատասխան չեն ստացել:
«Ոչ մի առաջընթաց չկա, շատ մարդիկ են դիմել կառավարություն, ոչ մի զանգ, ոչինչ չկա, ժողովուրդը սպասում է պատասխանի, ինչքա՞ն կարող ենք սպասել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրա կարծիքով՝ պարզապես բանակցություններ չեն տարվում ՌԴ-ի հետ: «Բնակցությունները զրո են, շուտով արտակարգ դրությունը վերջանալու է, կարանտին է լինելու և երևի այդ ժամանակ մեզ այլևս կարգելեն ցույցեր անել: Ես այնտեղ ունեմ հարազատ մարդիկ, բարեկամներ: Սա գլոբալ խնդիր է, մենք պայքարում ենք բոլոր նրանց համար, ում ընտանիքները բաժանվել են երկու մասի»,- նշեց մասնակիցը:
Բացի այդ Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներն այսօր ավտոերթ իրականացրին Երևանի փողոցներում: Նրանք ավտոմեքենաներին փակցրել էին պաստառներ. «Хочу в Россию», «Պահանջում ենք վարչապետի աջակցությունը»:
Ավտոերթն ավարտվել է Հանրապետության հրապարակում, որտեղ ակցիայի մասնակիցները որոել են հավաք կազմակերպել:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 188 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...