Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել Երևանում կայանալիք Եվրոնեստին
Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությունը որոշել է չմասնակցել Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը նախատեսված է անցկացվել հոկտեմբերի 28-ից-30-ը Երևանում։
Պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտնել է, որ Եվրոնեստի գործունեության զգալի մասը հիմնված է Եվրոպական խորհրդարանի փաստաթղթերի և հայտարարությունների վրա, որոնք, ըստ նրա, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Միրկիշիլին նշել է, որ նման մոտեցումները խոչընդոտում են խաղաղ գործընթացին Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ նպաստելով հակամարտության պահպանմանը։ Նրա խոսքով՝ Բաքուն բազմիցս դժգոհություն է հայտնել այդ դիրքորոշումներից, իսկ Վաշինգտոնում կայացած խաղաղ բանակցություններից հետո Եվրոպական խորհրդարանի վերջին հայտարարությունը վերջնականապես նվազեցրել է վստահությունը Եվրոնեստի նկատմամբ։
Միևնույն ժամանակ, Միրկիշիլին ընդգծել է, որ հրաժարումը կապված չէ այն փաստի հետ, որ նիստը տեղի է ունենալու Հայաստանում։ Նա հավելել է, որ երկու երկրների միջև արդեն հաստատվել է խաղաղություն, և իրականացվում են գործնական քայլեր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչ երաժշտություն է լսում Ռոբերտ Քոչարյանը
Վերջերս սկսել եմ լսել Coldplay ռոք խմբի կատարումները։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբեր...
«Սա Հայաստանում պիտի հայտարարվի persona non grata». Նաիրա Զոհրաբյանը՝ Փալյանի մասին
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքական գաստրոլներով Հայաստանում գտնվող Գարո կամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սարդարապատից Երևան քայլող երիտասարդներն արագաչափը փակել են Արցախի դրոշով
Ընդդիմությունը շարունակում է տարբեր ձևաչափերով բողոքի ակցիաներ իրականացնել մայրաքաղաքի ու Հանրապետության տարբեր հատվածնե...
Ֆրանսիան Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի. Մակրոն
Ֆրանսիան Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի։ Այս մասին, Le Monde-ի փոխանցմամբ, ասել է Եր...