Ֆրանսիան Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի. Մակրոն
Ֆրանսիան Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ եվրո ռազմական օգնություն կտրամադրի։ Այս մասին, Le Monde-ի փոխանցմամբ, ասել է Երկրի նախագահը Էմանուել Մակրոնը։
«Մենք պետք է շարունակենք անհապաղ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, անհրաժեշտ է, որ դիմադրությունը շարունակվի»,- ընդգծել է Էմանուել Մակրոնը։
«Ես հայտարարել եմ հավելյալ 2 միլիարդ եվրոյի մասին (...) Milan հակատանկային հրթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ինչպիսիք են MICA հրթիռները, որոնցով հագեցած են նախկինում մատակարարված Mirage ինքնաթիռները, և Mistral զենիթահրթիռային համալիրների մատակարարման համար։ Բացի այդ, մենք զարգացած համագործակցություն ունենք արբանյակային կապի և հետախուզության ոլորտներում»,- ասել էն նա։
Ըստ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիան ունի «իր պահեստներում առկա ռեսուրսներ»՝ Ուկրաինային ռազմական աջակցության համար։
Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էմանուել Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան դեռևս ունի զենքի «մատչելի և պատրաստի ռեսուրսներ»։
Նմանատիպ հոդվածներ
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։Ադրբեջան...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...