Ըստ Զելենսկիի Կիևը պատրաստ է շարունակել պայքարը Ռուսաստանի դեմ առնվազն մոտակա երկու-երեք տարին. Դոնալդ Տուսկ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է իրեն, որ Կիևը պատրաստ է շարունակել պայքարը Ռուսաստանի դեմ առնվազն մոտակա երկու-երեք տարին։
Բրիտանական The Sunday Times թերթին տված հարցազրույցում Տուսկը հայտնել է, որ քննարկումը տեղի է ունեցել հինգշաբթի և նվիրված է եղել Ուկրաինայում շարունակվող պատերազմին և Արևմտյան Եվրոպայի նկատմամբ աճող ռուսաստանյան սպառնալիքին։
«Ես չեմ կասկածում, որ Ուկրաինան կշարունակի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Ամենակարևոր հարցն այժմ այն է, թե որքան զոհեր դեռ կունենանք։ Նախագահ Զելենսկին ասաց ինձ հինգշաբթի, որ հույս ունի, որ պատերազմը տասը տարի չի տևի, բայց Ուկրաինան պատրաստ է կռվել ևս երկու կամ երեք տարի»։
Լեհ առաջնորդը զգուշացրել է, որ Ռուսաստանը բախվում է «դրամատիկ» երկարաժամկետ խնդիրների, որոնք խորանում են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին՝ ուղղված նրա նավթային ոլորտին, սակայն ընդգծել է, որ Մոսկվան դեռևս ունի առավելություն մեկ կարևոր ոլորտում։





























