ԱՄՆ Կոնգրեսը Նեթանյահուին ձերբակալելու կոչ է արել․ Fox News
Դեմոկրատ կոնգրեսական Ռաշիդա Թլայբը կոչ է արել Միջազգային քրեական դատարանին (ICC) ձերբակալության օրդեր տալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների Գազայի հատվածում հրեական պետության գործողությունների համար: Նրա մամուլի հաղորդագրությունը մեջբերել է Fox News-ը։
«Այժմ, ավելի քան երբևէ պարզ է, որ մենք պետք է վերջ տանք Իսրայելի ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական ֆինանսավորմանը և նախագահ Բայդենից պահանջենք անհապաղ, մշտական հրադադար հաստատել»,-ասել է Թլայբը:
Նա հրաժարվել է պատահականություն համարել, որ Իսրայելին ԱՄՆ-ի օգնությունից անմիջապես հետո Բենիամին Նեթանյահուն «սկսել է ցամաքային ներխուժումը Ռաֆահ»:
Հայտարարության մեջ ասվում է․ «Ես կոչ եմ անում Միջազգային քրեական դատարանին անհապաղ կալանավորել Նեթանյահուին և իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց վերջապես պատասխանատվության ենթարկելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է: Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել․ նախատեսվում է ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտ...