Վրաստանի նախկին վարչապետ՝ Իրակլի Ղարիբաշվիլուն, մեղադրանք է առաջադրվել
Իրակլի Ղարիբաշվիլին, որը երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը «Վրացական երազանք» կուսակցության օրոք և համարվում էր միլիարդատեր ու իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու ամենահավատարիմ և մտերիմ մարդկանցից մեկը, մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտների օրինականացման համար՝ գրում է BBC-ն։
Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ղարիբաշվիլուն մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով, որը վերաբերում է փողերի լվացմանը և առանձնապես խոշոր չափերի եկամուտների ձեռքբերմանը։
Ըստ դատախազության՝ 2019-2024 թվականներին Վրաստանի պաշտպանության նախարարի և վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ղարիբաշվիլուն Վրաստանի օրենսդրությամբ արգելվում էր զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ ստանալ վարձատրություն, բացի իր պաշտոնական աշխատավարձից։
Չնայած դրան՝ նա գաղտնի զբաղվել է բիզնեսով և ստացել ապօրինի ծագում ունեցող եկամուտներ՝ առանձնապես խոշոր չափերով, հավելել են իշխանությունները։
Դատախազությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Դատախազությունը դատարանին միջնորդություն կներկայացնի որպես խափանման միջոց՝ 1 միլիոն լարի (368000 դոլար) գրավ սահմանելու համար, որը կարող է ապահովվել կամ կանխիկ, կամ անշարժ գույքով։
Բացի այդ, դատախազությունը մտադիր է պահանջել Ղարիբաշվիլու անձնագրի հանձնում և նրա՝ երկրից չհեռանալու արգելք:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞նց վեր ընկի տեղդ, արա՛». պատգամավորները վիճում են
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։ Ալեն Սիմոնյանը...
Ալիևը հայտարարել է, թե որ դեպքում է պատրաստ դադարեցնել մարտերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել է մարտերը, եթե հայկական կողմը դադարեցնի կր...
Ինձ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հնարավոր է համարել, որ եթե իշխող «Վրացական երազանք -Ժողովրդավարական Վրաստան» կուսա...
Աբովյան քաղաքի N1 դպրոցում գործադուլ-դասադուլ է. տնօրեն է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին
Այսօր՝ փետրվարի 3-ին, Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում են հավաքվել մեծ թվով աշակերտներ և...