Աբովյան քաղաքի N1 դպրոցում գործադուլ-դասադուլ է. տնօրեն է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին
Այսօր՝ փետրվարի 3-ին, Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի բակում են հավաքվել մեծ թվով աշակերտներ և ուսուցչական կոլեկտիվը, ովքեր, ի նշան բողոքի, հայտարարել են անժամկետ դասադուլ և գործադուլ։ Ֆոտոլրագրող Գ․ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մեզ մոտ տնօրենի ընտրություններ էին։ Մի թեկնածուն Մետաքսյա Բաբայանն է, մյուսը՝ դրսից Առաքելյան Քարմիլեն՝ 10-րդ հիմնական դպրոցից։ Ընտրության ժամանակ դպրոցի կառավարման խորհրդի 4 անդամները, որոնք դրսից եկած էին, իրենց ձայնը տվեցին Առաքելյանին։ Այսինքն՝ 4-4 հավասար ձայներ հիմա կան։ Մենք համամիտ չենք, մենք ուզում ենք, որ մեր տնօրենը շարունակի մեզ հետ աշխատել։ Նրա հետ աշխատել ենք երկար տարիներ, 5 տարի եղել է տնօրեն, ունի պետական մտածողություն, շատ լավ դպրոցաշինության մոտիվացիա, միշտ գիտի ուր է գնում, ինչպես պետք է կատարի իր աշխատանքը։
Ունի անձնային հրաշալի որակներ, վստահելի ղեկավար է, տեսակով լավ մարդ, լավ ընկեր։ Նրա օրոք մեր դպրոցը ծաղկել, բարգավաճել է։ Մենք բոլորս գնահատում ենք նրա աշխատանքը։ Մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է։ Մեր պահանջը արդարացի է, մենք ուզում ենք շարունակել մեր աշխատանքը մեր նախկին տնօրենի՝ Մետաքսյա Բաբայանի, հետ։ Մեր աշխատանքը մի կառուցողական աշխատանք է, մենք լրացնում ենք միմյանց, մի ամբողջություն ենք կազում միասին։ Մեր պահանջը պարզ է։ Այսօրվանից դասադուլ ենք արել և կշարունակենք՝ մինչև հասնենք մեր նպատակին։ Մեզ հետ համամիտ է ծնողական համայնքը, բոլոր ուսուցիչները։ Մեր պահանջն իրավացի է։ Մեզ հետ վատ են վարվել»։
Դպրոցի սաներն էլ իրենց հերթին ասում էին. «5 տարի որպես տնօրեն, իսկ մինչ այդ էլ որպես պատմության ուսուցչուհի, մեր աչքերով ենք տեսել նրա թե՛ աշխատանքային, թե՛ մարդկային հատկանիշները։ Եթե վատ ուսուցչուհի լիներ, ապա նրա թեկնածությունը որպես տնօրեն չէր առաջադրի կոլեկտիվը, մենք էլ՝ որպես դպրոցի սաներ, չէինք ուրախանա ու չէինք սատարի։ Մենք՝ որպես դպրոցի սաներ, պահանջում ենք, որպեսզի դրսից օտար մարդ չբերեն մեր վզին փաթաթեն։ Մենք, միևնույն է, մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի հիվանդացած արդարությունը չմահանա։ Երբ նախկին մարզպետը դպրոցի կառավարման խորհուրդ մխրճեց իր ազգականներին, արդեն պարզ էր՝ նա հեռահար նպատակներ ուներ։ Ինչպես Աբովյան քաղաքի մի քանի դպրոցներում կատարեց նման քայլ, հիմա էլ մեր դպրոցում է ուզում այդ նորամուծությունը մտցնի։ Նոր նշանակված տնօրենին երեկվանից ուզում ենք հանդիպել, բայց չենք կարողանում։ Լրիվ դառել ա Խաչատուր Աբովյան՝ դուրս ա եկել ու չի վերադարձել»։ Այս պահին դպրոցի բակում շարունակվում է բողոքի ակցիան։
Նշենք, որ որոշա աղբյուրների տվյալներով՝ տնօրեն է նշանակվել նախարար Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ընկերուհին է:
Նմանատիպ հոդվածներ
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոնի է նշանակվել Պաշտպանության նախարարությունում
Auroranews-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ...
«Իմ քայլի» և Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ որոշվել է չեղարկել արտահերթ ընտրությունները
Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:Հանդիպման արդյու...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...