Ինձ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա․ Վրաստանի նախագահ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հնարավոր է համարել, որ եթե իշխող «Վրացական երազանք -Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում, նա կարող է հայտնվել բանտում:
«Ինձ, հավանաբար, իմփիչմենթ կհայտարարեն եւ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա»,-ասել է Զուրաբիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե իշխող կուսակցությունն իր պլանի համաձայն արգելի եւ դատի տա ընդդիմությանը։
Միևնույն ժամանակ, Զուրաբիշվիլին մամուլի ասուլիսի ժամանակ բազմիցս ընդգծել է, որ չի ցանկանում խոսել ընդդիմության պարտության հավանականության մասին: Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունները կարող են միասնական ջանքերով հաղթել «Վրացական երազանքին» և ստեղծել կոալիցիոն կառավարություն, եթե քաղաքացիները բարձր մասնակցություն ցուցաբերեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին: Իշխող կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է ոչ թե պարզապես հաղթել, այլ ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչը թույլ կտա հակասահմանադրական ճանաչել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը եւ նրա հետ կապված մի շարք այլ խոշոր ընդդիմադիր կուսակցություններ: Նաև «Վրացական երազանքը» մտադիր է դատապարտել ընդդիմադիրներին այն գործողությունների համար, որոնք նրանք կատարել են Սաակաշվիլիի կառավարման ժամանակ մինչև 2012 թվականը:
Ավելի վաղ «Վրացական երազանքը» հայտարարել էր, որ նորից սկսելու է իմփիչմենթի գործընթացը Զուրաբիշվիլիի նկատմամբ, քանի որ նախորդ տարվա վերջին նման առաջին փորձից հետո նա շարունակել է արտասահմանյան այցեր կատարել առանց կառավարության հետ համաձայնեցման, ինչը հակասում է Սահմանադրությանը: Սահմանադրական դատարան հայց ներկայացնել իշխող կուսակցությունը նախատեսում էր մինչև ընտրությունները, իսկ Զուրաբիշվիլիին հեռացնել նոր գումարման խորհրդարանի ձևավորումից հետո։ Չնայած նրան, որ այս տարի լրանում է Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, «Վրացական երազանք»- ում համարում են նրա լիազորությունները հենց իմփիչմենթի ճանապարհով դադարեցնելու սկզբունքի հարց:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին և Ալիևին հղած նամակներում ինչ փոխզիջումների մասին է գրել Բայդենը
Միացյալ Նահանգները սատարում է երկարատև և արժանապատիվ խաղաղության համաձայնության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դու-ով հետս չխոսաս», «նորմալ պահի քեզ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում նիստի ընթացքում իրավիճակը լարվեց։Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից կոշտ նկատող...
Նախագահը ստորագրել է կանոնակարգը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետու...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...