Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը:
Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել նպաստի չափը՝ ամսական 50000 դրամ, հաստատել նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Կապահովվի ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թ. մայիսի 1-ը:
Կներդրվի նպաստի նշանակման և վճարման առավելապես ինքնաշխատ, առցանց մեխանիզմ՝ հիմնված պետական տեղեկատվական շտեմարանների փոխգործակցության վրա: Նախատեսվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգով սահմանել շահառու երեխայի կարգաթիվը որոշելու մանրամասն չափանիշները՝ հաշվի առնելով ընտանիքի կառուցվածքը, շահառու երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները), կամ շահառու երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (շահառու երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները), որոշ պայմանների առկայության դեպքում:
Որոշմամբ նախատեսվում է նաև, որ շահառու երեխայի կարգաթիվը որոշելիս շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող հաստատություններում կամ կազմակերպություններում գտնվող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունեցող երեխաները չեն հաշվարկվում:
Ընդ որում, այս տվյալները ստացվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական շտեմարաններից: Ինքնաշխատ գործընթացների ներդրումը կնպաստի վարչարարության պարզեցմանը, քաղաքացիների վարչական բեռի նվազեցմանը, մարդկային գործոնի ազդեցության սահմանափակմանը և գործընթացների թափանցիկության բարձրացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող...
Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին․ մեծ գործ էր․ նրանք ընկերներ են դարձել
Վաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապ...
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարի...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...