Կրեմլն ուշադիր հետևում է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին. Պեսկով
Ռուսաստանն աշխատում է տնտեսական կապերի նոր համակարգի վրա,քանի որ նախորդը անվստահելի էր։ Այս մասին, վկայակոչելով Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը, հայտնում է The Washington Post թերթը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն:
«Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանն աշխատում է համաշխարհային ֆինանսական համակարգում ԱՄՆ- ի գերիշխանությունը խաթարելու ուղղությամբ, սակայն նա խոստովանել է, որ դա ուղղված է այլընտրանքների ստեղծմանը», - ասվում է հրապարակման մեջ:
Պեսկովի կարծիքով՝ «հավաքական Արևմուտքի» ձեռնարկած գործողությունները խաթարում են Մոսկվայի վստահությունը։
Ըստ Պեսկովի` Կրեմլը ուշադիր հետևում է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին և «կառուցում է տնտեսական նեյրոնների նոր համակարգ, քանի որ նախորդ համակարգը անվստահելի էր, կեղծ և վտանգավոր»:
Մինչ այդ Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական տնտեսությունը հարմարվել է հատուկ ռազմական գործողության պայմաններին: Պեսկովը նշել է, որ ՌԴ տնտեսությունն անհրաժեշտ ռեժիմ է ապահովում իր ռեժիմը շարունակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ փոխնախարարը` ռուսական զենքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին
Կարծում եմ, որ տոկություն պետք է ունենանք, վերագնահատենք վերջին տարիների բացթողումները ու աշխատենք դրա շրջանակներում։ Այ...
Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ․ Զախարովա
Մի քանի օր առաջ Մոսկվան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին ևս մեկ հրավեր է փոխանցել՝ այցելելու Ռուսաստանի Դաշնու...
Սրանք պաշտոնական Երևանի սխալներն են․ Զախարովան՝ Միրզոյանի հայտարարությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի թե՛ բովանդակությունը, թե՛ հնչերանգը չեն կարող ափսոսանք չառաջացնել...
ՀՀ-ն պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ. ԱԱԾ
Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, ի պատա...