Քաղաքականություն

Հայտարարություն՝ Ռալֆ Յիրիկյանի քաղաքականություն մտնելու լուրերի վերաբերյալ

Հայտարարություն՝  Ռալֆ Յիրիկյանի քաղաքականություն մտնելու լուրերի վերաբերյալ
Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին մամուլում հրապարակված այսօրվա տեղեկության վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․«ԶԼՄ-ների կողմից այսօ�…

Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին մամուլում հրապարակված այսօրվա տեղեկության վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․

«ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում:

Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն: Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների»:

Նմանատիպ հոդվածներ

Արսեն Թորոսյանն ասել է, թե երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ու ով կլինի դրանից հետո վարչապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիա

«Իմ քայլի» նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեղեկ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250