Պատերազմը սկսված է․ Միացյալ Նահանգները մեր հակառակորդն է․ Մեդվեդև
Թրամփի կողմից Բուդապեշտի գագաթնաժողովի չեղարկումը, Միացյալ Նահանգների կողմից մեր երկրի դեմ նոր պատժամիջոցներ։ Ի՞նչ էլի` կլինե՞ն նոր զենքեր՝ բացի հայտնի «Տոմահավկ»-ներից, այսպես է մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ԱՄՆ-ի և ԵՄ-ի վարքագիծը։
«Եթե բազմաթիվ մեկնաբաններից որևէ մեկը դեռ պատրանքներ ունի, ահաˊ: Միացյալ Նահանգները մեր հակառակորդն է, և նրանց խոսուն «խաղաղարարն» այժմ լիովին սկսել է պատերազմել Ռուսաստանի դեմ։ Այո, նա դեռ միշտ չէ, որ ակտիվորեն կռվում է Բանդերայի Կիևի կողմից, բայց սա հիմա նրա հակամարտությունն է, ոչ թե ծերունի Բայդենի։ Նրանք, իհարկե, կասեն, որ նա այլ կերպ չէր կարող, նրան ճնշել են Կոնգրեսից և այլն։ Սա չի փոխում գլխավոր կետը. կայացված որոշումները պատերազմական գործողություններ են Ռուսաստանի դեմ։ Եվ հիմա Թրամփը լիովին դաշնակցել է խելագար Եվրոպայի հետ։
Սակայն Թրամփի ճոճանակի այս վերջին շարժումն ունի մեկ ակնհայտ առավելություն. այն թույլ է տալիս հարվածել Բանդերայի բոլոր թաքստոցներին բազմազան զենքերով՝ առանց հաշվի առնելու ավելորդ բանակցությունները», - հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք
Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք և հերքում է ակնկալում ԱՄՆ-ի և Եվրամիության հետ «ռազմաքաղաքական պայմանավորվածություն...
Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել ամերիկյան Wall Street Journal թերթի սեփականատեր Ռուպ...
Ահազանգ․ Հունան Պողոսյանն ուղղորդում է ընտրողներին
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում քիչ առաջ հայտարարել է. «Քիչ առաջ հեռախոսով խոսեցի ԿԸՀ նախագահի հետ ու հիմա դիմում...
Նավալնիի մահվան հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինան․ Կառլսոն
Ալեքսեյ Նավալնիի մահվան հետևում կարող է կանգնած լինել Ուկրաինան: Այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը...