Գնայիք, «ականջից բռնեիք» ասեիք՝ կաշառք ես վերցնո՞ւմ. Գալջյան
Երբ խոսում եք Գյումրիի խնդիրների մասին, հաշվի առեք, որ դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, որը 13 տարի եղել է քաղաքապետ։ Երևանի ավագանու նիստում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ հակադարձելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին։
«Գնայիք, ինչպես սիրում եք ասել՝ «ականջից բռնեիք», հարցրեիք՝ ի՞նչ ես անում, ինքնակամ շինությունների համար կաշառք վերցնո՞ւմ ես։ Եկել եք Երևանում ինչ-որ կոռուպցիոն երևույթների մասին եք խոսում»,- ասել է Արմեն Գալջյանը։
«Երկու ամիսը մեկ թաղապետարանում մարդ է ձերբակալվում։ Եթե մենք կոռուպցիայի դեմ չենք պայքարում, ապա այդ ձերբակալություններն ինչի՞ համար են»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ Գյումրիում նման դեպք է լինում, ասում են՝ քաղաքական հետապնդում է, մինչդեռ ձայնագրությունները փաստերի մասին են խոսում։
Նմանատիպ հոդվածներ
Ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի՞․ Գևորգ Պետրոսյան
Ասում են վաղը Վենետիկի հանձնաժողովից գալու են ձեզ համոզեն, որ Ստամբուլյան կոնվենցիան դրական է: Այս մասին այսօր լրագրողնե...
Ադրբեջանի ճանապարհային նախագծերը թույլ կտան օղակի մեջ վերցնել ռուսական խաղաղապահ առաքելությանը. Դ.Բաբայան. NEWS.am
Ղարաբաղի օկուպացված տարածքների «վերականգնման» տակ Ադրբեջանը ստեղծում է ռազմաքաղաքական պլացդարմ՝ ծավալապաշտական քաղաքական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն՝ ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը․ Փաշինյանը՝ Ալիևին
Շարունակվում է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր հայտարարությամբ արձագանքեց Ադր...
Զելենսկին չպետք է հարվածի Մոսկվային. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին չպետք է հարվածի Մոսկվային:Հատկանշական է, որ Թրամփն այս հայտարարությ...