ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն՝ ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը․ Փաշինյանը՝ Ալիևին
Շարունակվում է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր հայտարարությամբ արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Euronews-ին տված հարցազրույցին։
Հարցազրույցի ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։
«Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև Ալմաթայի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում, տարածքային պահանջներ առաջադրել ՀՀ-ին։ Եթե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն՝ ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը՝ սահմանի տարբեր հատվածներում: Եթե նման հարց բարձրացվում է, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման ՀՀ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ելույթը եզրափակել է ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը ԼՂ․ Նիկոլ Փաշինյան
Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունում անդրադարձավ Լաչինի միջանցքու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուսումնասիրում ենք Հնդկաստանից ՀՀ-ով Եվրոպա բեռնափոխադրման նոր միջանցքի ստեղծման հնարավորությունները. Վահան Քերոբյան
Առաջին 6 ամսվա տվյալներով, Հայաստանում նոր բացված ընկերությունների քանակը 5400 է, որոնցից ամենաշատ հիմնադիրները ՀՀ քաղաք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում է. նա դիմեց ընդդիմադիրներին
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի այսօրվա նի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկահայերը բողոքի ակցիա են իրականացնում Լոս Անջելեսում
ԱՄՆում՝ Լոս Անջելեսի շրջանի Բըրբանք քաղաքում ամերիկահայերն անհնազանդության խաղաղ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փող...