Ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի՞․ Գևորգ Պետրոսյան
Ասում են վաղը Վենետիկի հանձնաժողովից գալու են ձեզ համոզեն, որ Ստամբուլյան կոնվենցիան դրական է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Ասում է՝ ընտանիքում սոցիալական դերերի կարծրատիպերը պետք է փոխվեն: Այսինքն Վենետիկից պետք է գան ինձ համոզեն, որ իմ տան մեջ ես ոտքերս մեկնեմ, պառկեմ, կնոջս ասեմ՝ գնա աշխատի, արի ինձ պահի, որովհետեւ սոցիալական կարծրատիպերը փոխվե՞լ ա: Վենետիկից պետք է գան լոռեցուս համոզեն, որ զուգընկերներով ընտանիքը սովորական երեւույթ ա՞:
Ես Վենետիկի հանձնաժողովին ունեմ հետեւյալ ուղերձը, որ իրենք գալիս են մի երկիր, որը քաղաքակրթության օրրան է, որի Սահմանադրության առաջին հոդվածում գրված է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ մենք երբեք թույլ չենք տալու, որ ինքնիշխան պետության վզին փաթաթվեն այդ ժողովրդի սովորույթներին, աշխարհընկալումներին հակասող տեսակետներ»-ասաց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...