Ոստիկանները հսկողության տակ են վերցրել Հովհաննավանքի եկեղեցին
Հովհաննավանքի եկեղեցու տարածքում ոստիկաններ են հավաքվել։
Aysor.am-ը ՆԳՆ ոստիկանությունից պարզաբանում է խնդրել, թե ինչու են ոստիկանները հսկողության տակ վերցրել եկեղեցին։
«Ընդամենը հասարակական կարգի պահպանություն է»,- նշեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ օրեր առաջ Ստեփան Ասատրյանը՝ Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամը, ոստիկանություն էր կանչվել քահանա եղբայրների դեմ։ Նա փորձել էր խոչընդոտել Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ Զեյնալյանի ծառայությանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Նա պետք է դադարի գործունեությունը Հովհաննավանքում, Ստեփան Ասատրյանը, սակայն, որոշել է կիրակի օրը պատարագ մատուցել Հովհաննավանքում։
ՔՊ-ականներին ոգևորել է Ստեփան Ասատյանի այս քայլը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Ասատրյանի կողմից մատուցվող պատարագին:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանն ու Ադրբեջանը նոր անցակետի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև կստորագրվի «Մետաքսի ճանապարհ» համատեղ միջազգային ավտոմոբիլային անցակետի վեր...
Իրանից հայտարարել են, որ կոշտ պատասխան կտան այլ պետությունների՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները փոխելու ծրագրերին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թվիթերյան պաշտոնական էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված են Հայաս...
Ապրիլյան պատերազմի ժամանակ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին. Սեյրան Օհանյան
Ապրիլյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը չի մասնակցել մարտական գործողություններին, Ազգային ժո...
Բագրատ Սրբազանի նամակը ԱԱԾ մեկուսարանից
Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից...