Վրաստանն ու Ադրբեջանը նոր անցակետի վերաբերյալ համաձայնագիր կստորագրեն
Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև կստորագրվի «Մետաքսի ճանապարհ» համատեղ միջազգային ավտոմոբիլային անցակետի վերաբերյալ արձանագրություն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս կապակցությամբ հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը։
Փաստաթղթի համաձայն՝ արձանագրությունը նախատեսում է կայանի գործնական շահագործումը։
Նշենք, որ «Մետաքսի ճանապարհ» անցակետը 2022 թվականի մարտին Ադրբեջանի և Վրաստանի միջև պետական սահմանի հատման համար նախատեսված 6 անցակետերից մեկն է։ Այս անցակետը պատկանում է համատեղ, միջազգային, ավտոմոբիլային անցակետերի կատեգորիային՝ մշտական ավտոմոբիլային, ուղևորատար և բեռնատար կապերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ կա, Լաչինի միջանցք նույնպես. Փաշինյանը` Ալիևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մի շարք կեղծ պնդումներին, որոնք վերջինս արել է Մյուն...
«Հնարավորություն են վերանայելու նախկինում կիրառված սխալ մոտեցումները». Իրանի ԱԳՆ
Իրանն ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ փոխգործակցության «դառը փորձ» ունի, սակայն ԱՄՆ նախագահական ընտրությունները սխալ մոտեցու...
Բաթոյանը դիմել է գլխավոր դատախազին հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ ուսումնասիրության համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատա...
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայում Մադուրոյին բռնելու գործողության ժամանակ նոր գաղտնի զենք է կիրառել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «New York Post» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները Մադուրոյի...