Հասարակություն

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցված են․ ԿԳՄՍ նախարար

Մանկավարժական համալսարանի ռեկտորի լիազորությունները կասեցված են․ ԿԳՄՍ նախարար

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու գործով ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Թեպետ քննիչը ռեկտորին ու պրոռեկտորին կալանավորելու միջնորդություններ էր ներկայացրել, սակայն դատարանը մերժել էր կալանավորման միջնորդությունն ու այլընտրանքային խափանման միջոցներ կիրառել։


«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը շարունակվի»,- ասաց Անդրեասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ջուլիետա Ազարյանի հարցին։


Նախարարը նշեց, որ առաջիկայում պետք է լրջորեն դիտարկեն բուհի անձնակազմի հարցը, թե արդյոք որևէ մեկը տեղյակ եղե՞լ է, թե ինչ է կատարվում։ Շեշտեց՝ եթե որևէ մեկը ինչ-որ չափով տեղյակ է եղել, կասկածել է կամ գլխի է ընկել ու ժամանակին չի ահազանգել, նրա հետագա աշխատանքը բուհում պետք է քննարկվի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250