Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը. Փաշինյան
Այսօր հոգևոր կյանքով ապրելու տեղ Հայաստանում կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցը հետևյալն է. հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես է հնարավոր, որ դատ տեղի ունենա: Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար նման փաստարկ էր և ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է և ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ: Այդ վարկաբեկման ապարատը, ինչպես իմացանք այդ ընթացքում, Կտրիճ Ներսիսյանի գլխավությամբ գործում է, չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի գործունեությունը և դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կայնքով ապրել:
Մի այսպիսի նրբություն, որ ուզում եմ ուշադրություն հրավիրել. սա կարծում եմ՝ կարող է դառնալ մեր օրակարգի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն. եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Առաքելական սուրբ եկեղեցում:
Կա բոլոր բարոյական էլ, իրավականն էլ, որ մենք այդ բոլոր հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևով կաջակցնեք, որ նրանք Հայաստանում կվերականգնեն հոգևոր կյանքը և ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ և կարծում եմ՝ իմ փնտրտուքները տեսանելի են և նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, և ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքում պատարագին մասնակցելու իր հայտարարությանը:
«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը։ Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղից և ինչպես ինքն ունի կին և երեխաներ։ Մենք եկեղեցու հետ կոնֆլիկտ չունենք, մենք կոնֆլիկտ ունեն եկեղեցին պղծողների, նրա ուխտը ոտնահարողների հետ»,-ասել է Փաշինյանը: