Քաղաքականություն
Ղուկասյանի տեղը բանտում է. Ալեն Սիմոնյան
«Վարդան Ղուկասյանն հուրի-փերի՞ էր, բան չէ՞ր արել հայաթում։ Ես վարչապետի հայտարարությունից 4 ամսից առաջ դեռ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Եթե դա չասեինք նրա մասին, ոչ ոք չէ՞ր իմանա»,- ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի կալանավորմանը։
Նա ընդգծել է՝ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը.
«Գնացե՛ք, ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Նրանք 3-4 կուսակցությունով միացել են, ընտրել քաղաքապետ, նորից թող ընտրեն»։ Նա շեշտել է, որ, իր կարծիքով, Ղուկասյանի տեղը բանտում է։
Նմանատիպ հոդվածներ
Գերմանիայից հերքում են Էրդողանի հայտարարությունը
Ադրբեջանով Հայաստան տարանցման դետալները կհստակեցվեն մինչև տարեվերջ․ «Ռուսական երկաթուղիներ»
Mariam Z.
Վրաստանում ՀՀ դեսպանը Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահի հետ քննարկել է մշակույթի ոլորտին վերաբերող հարցեր
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը
WRed