Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց. դատախազության հայցապահանջը մասնակի բավարարվել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հայցադիմումի մերժված մասով ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի:
Հիշեցնենք՝ Դատախազությունը պահանջել էր Մանվել Գրիգորյանի ժառանգներից փող ու անշարժ գույք բռնագանձել։
Ըստ հաղորդագրության` դատախազությունը պահանջում է բռնագանձել ՀՀ տարածքում գտնվող
- 28 անշարժ գույք,
- 16 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ ավելի քան 2.552.000.000 դրամ,
- 6 իրավաբանական ընկերություններում ունեցած բաժնեմասերը, իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 668.160.803 դրամ փոխառությունները,
- 19.236.606 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
- 18.656.316 դրամ՝ ավանդների մնացորդ,
- 17.027.871 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 25․71 տոկոսը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 14:00-ի դրությամբ, ըս...
Գագիկ Ծառուկյանը ժամանեց դատարան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ քննվելու է նրա կա...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Պուտինին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հացահատիկի գործարքի ռուսակ...
ՈՒՂԻՂ․ Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը
Երևանում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել...