ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Պուտինին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հացահատիկի գործարքի ռուսական մասի իրականացման առաջարկներով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին։
«Նպատակը Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի միջոցով իրականացվող ֆինանսական գործարքների համար խոչընդոտների վերացումն է, ինչը բազմիցս պնդել է Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև թույլ տալ միաժամանակ շարունակել ուկրաինական հացահատիկի արտահանումը Սև ծովով»,- ասել է Դյուժարիկը՝ հավելելով, որ ռուսական կողմը ստացել է գլխավոր քարտուղարի նամակն ու այժմ ուսումնասիրում է այն։
Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի՝ հուլիսի 17-ը կլինի վերջին օրը, որից հետո միջանցքը կդադարի աշխատել, եթե հացահատիկի գործարքը չերկարաձգվի։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանը հայտնել է, թե մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը
Մինչև 2025 թվականը Ռուսաստանը կլքի Ղարաբաղը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուս...
Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով.ԶԼՄ
Քիչ առաջ Ասկերանի իր տնից ձերբակալվել է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, գրում է Aravot.am-ը Նրա հետ ձերբա...
Առաջիկա օրերին Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն․ Ալիև
Առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն։ Այս մասին հայտար...
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. փաստաբան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...