
Դրոնները ստիպել են հանձնվել. WP-ն՝ Ուկրաինայում պատերազմի նոր փուլի մասին

Դրոնները ստիպել են հանձնվել. WP-ն՝ Ուկրաինայում պատերազմի նոր փուլի մասին:
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ գրավել են ռուսական դիրքն ու երկու զինվորի գերի վերցրել ցամաքային անօդաչուի օգնությամբ, հայտնում է պարբերականը՝ հղում անելով Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ գրոհային բրիգադի հրամանատարներին:
Գործողությունը տեղի է ունեցել հունիսին Խարկովի մարզի հյուսիս-արևելքում։ Երկու ռուս զինծառայողներ կամավոր հանձնվել են՝ տեսախցիկով ցույց տալով «մենք ուզում ենք հանձնվել» գրությամբ ստվարաթուղթ: Ուկրաինական դրոնները հետևել են տեղի ունեցողին և գերիներին ուղարկել իրենց դիրքեր։
Մինչ այդ ուկրաինական դրոններն ու ցամաքային անօդաչուները ոչնչացրել էին ռուսական բլինդաժը, որը պահում էր անտառաշերտի հատվածը։ Մի շարք հարվածներից հետո Ուկրաինայի ԶՈՒ հետևակը դիրք է գրավել առանց կորուստների։
Ստորաբաժանման հրամանատարը նշեց, որ գլխավոր հաղթանակը համարում է ոչ թե գերեվարված անձանց, այլ այն, որ գործողությունն անցել է առանց զոհերի: