Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել. Ալիև

Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է սկսվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տոկաևի հետ հանդիպմանը:


Ալիևը Աստանայում կայացած Ադրբեջան–Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում հայտարարել է, որ վերջին բախումներից երկու տարի չանցած երկրները քաղաքական կամքի բարձր մակարդակ են ցուցաբերում:


«Եվ վերջին բախումներից ընդամենը երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ելքը խոսում է այն մասին, որ երկու երկրներն էլ քաղաքական կամքի բավականին բարձր մակարդակ են ցուցաբերել։ Եվ, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գնահատականին։ Գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ըստ էության վերջ դրեց բազմամյա հակամարտությանը և զարգացման մեծ հեռանկարներ է բացում, այդ թվում՝ լայն տարածաշրջանային համատեքստում, Եվրասիական մայրցամաքում»,- նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ