Հունգարիան Ռուսաստանից նախազգուշացնող ծանուցում է ստացել

Հունգարիան Ռուսաստանից ծանուցում է ստացել, որ եթե Արևմուտքում գտնվող իր ակտիվները բռնագրավվեն, նրանք  կձեռնարկի պատասխան միջոցներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի դիրքորոշումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն, որը մասնակցել է Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստին։


Նա նշել է, որ նիստում, ի թիվս այլ բաների, քննարկվել է Արևմուտքում սառեցված ռուսական ֆինանսական ակտիվները Ուկրաինայի օգտին օգտագործելու հնարավորությունը։


«Ակնհայտ է, որ քայլեր կձեռնարկվեն այսպես կոչված սառեցված ռուսական ակտիվները օգտագործելու համար։ Իհարկե, մենք այս հարցի շուրջ խորհրդակցել ենք ռուսների հետ, և նրանք պատասխանել են, որ եթե նման որոշում կայացվի, նրանք կձեռնարկեն պատասխան միջոցներ՝ հաշվի առնելով ԵՄ յուրաքանչյուր անդամ պետությունում ստեղծված իրավիճակը։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվներին մուտք գործելու ծայրահեղ վտանգը», - ասել է արտգործնախարարը Լյուքսեմբուրգում հունգարացի լրագրողների հետ հարցազրույցում, որը հեռարձակվել է M1 հեռուստաալիքով։

Քաղաքականություն