Վրաստանի ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի սահմաններ տանող մայրուղու շինարարության ավարտի մասին
Վրաստանն Ադրբեջանի հետ համատեղ սահմանային անցակետերի ստեղծման ուղղությամբ աշխատում է «միասնական պատուհանի» հայեցակարգի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Վրաստանում կարևոր քայլեր են ձեռնարկվել հանրային ծառայությունների պարզեցման, թվային հարկման ներդրման և արդյունավետ մաքսային վերահսկողության իրականացման ուղղությամբ։
Նա ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի սահմաններ տանող մայրուղու վերջին հատվածների շինարարության ավարտի կարևորությունը՝ կապերի ամրապնդման առումով։
Լ. Խուցիշվիլին նաև խոսել է «Միջին միջանցք»-ի կարևորության և այս նախագծում Վրաստանի կողմից կատարված ներդրումների մասին.
«Որպեսզի Միջին միջանցքը դառնա արդյունավետ և կայուն երթուղի և մասնակիորեն այլընտրանք այլ երթուղիներին, անհրաժեշտ է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ավելի սերտ համագործակցություն և միջազգային ֆինանսական հաստատությունների շարունակական աջակցություն»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառք տալու հոդվածով մեղադրանք է առաջադրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը, որով վերջինս մեղադրվում է ընտրակաշառք...
Փարիզը պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Փարիզը պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև մշտական գազ և էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը։ &nb...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի նորմալացման ուղիները
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայ...
Դատի են տվել Արսեն Թորոսյանին
ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Դավիթ Գրիգո...