Գագիկ Ծառուկյանին ընտրակաշառք տալու հոդվածով մեղադրանք է առաջադրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը, որով վերջինս մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ, ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ազգային անվտանգության ծառայությունում քննված քրեական գործով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը կաշառք են տվել ընտրողներին ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում իրենց դաշինքի և դաշինքի թեկնածուի օգտին քվեարկելու համար։
Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու հոդվածով։
2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Քրեական գործը հարուցվել էր դեռևս 2020 թվականի հունիսին։ Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանն ԱԺ պատգամավոր էր, Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողով։ Դատախազի միջնորդությունները բավարարվել էին։ 2020 թվականի սեպտեմբերին Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր։ Նույն տարվա հոկտեմբերի 22-ին դատարանը որոշում էր կայացրել Գագիկ Ծառուկյանին ազատ արձակել 100 միլիոն դրամ գրավի դիմաց։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի կոշտ պատասխանը՝ ադրբեջանցի պատվիրակին
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միևատովիչին մեղադրե...
Ե՞րբ եք պատրաստվում այցելել Լաչինի միջանցք․ Ռուբեն Ռուբինյանը՝ Դունյա Միյատովիչին
«Խնդիրն այն չէ, որ միայն ես չեմ կարող գնալ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է, որ ոչ մեկ չի կարող գնալ այնտ...
Բացառում եմ մասնակցությունս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «Հաշվի առնե...
Զգում եմ ձեր ցավը․ Հայաստանում Իսրայելի դեսպան
Հայաստանում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունն է հայտնել...