Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. հայտնի է` ինչ է քննարկվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Այդ թվում հնարավոր է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Բաքվից հայտարարություն են տարածել ուղղված Երևանին
Պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման մասին: «Ինտերֆաքս Ադրբեջան»-ի փո...
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել
«Ազատագրական շարժում»-ը հայտարարություն է տարածել. «Ազատագրական շարժում»-ը շարունակելու է հայտարարված նպատակների իր...
Ինչ կանի ՆԱՏՕ-ն, եթե Մոսկվան «ներխուժի» Ուկրաինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, պատասխանելով հարցին ՌԴ-ի՝ Ուկրաինա հնարավոր «ռազմական ներխուժման» մասին հարցի...