Թրամփի նոր որոշման հետևանքները՝ Պուտինի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու որոշումը կստիպի եվրոպացի քաղաքական գործիչներին աղաչել Սպիտակ տան ղեկավարին, որ զիջումներ չանի իր գործընկերոջը, սոցիալական ցանցերում հայտարարել է կիպրացի լրագրող, փորձագետ Ալեքս Քրիստոֆորուն։
«Եվրոպացի առաջնորդները հաջորդ երկու շաբաթվա ընթացքում անդադար, շուրջօրյա կզանգահարեն Թրամփին։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդրը Ստուբը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, հավանաբար, հաջորդ չվերթով կլինեն Վաշինգտոնում՝ Թրամփի հետ հանդիպում խնդրելու համար։
Եվրոպացիների և նեոկոնսերվատորների ուղերձը Թրամփին. «Պուտինը վատն է, Օրբանը վատն է, խնդրում եմ, մի՛ լքիր մեզ, հայրի՛կ», - գրել է նա։
Հավելենք՝ ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ նրանք հատուկ շեշտը դրել են ուկրաինական ճգնաժամի վրա։ Ռուսաստանի առաջնորդը արտահայտել է իր հանձնառությունը դիվանագիտական կարգավորմանը և մանրամասն գնահատական տվել իրավիճակին։ Առաջնորդները քննարկել են նոր հանդիպում, որը, հավանաբար, կկայանա Բուդապեշտում։
Նմանատիպ հոդվածներ
«Միասնության Թևեր»-ի անդրադարձը` Գագիկ Ծառուկյանի ձերբակալմանը
Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում այսօր վաղ առավոտից իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է անցկացվում
Իրանի Թավրիզ քաղաքի բնակիչները հավաքվել են Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց բողոքի ցույց են իրականացնում: Մարդիկ...
Ինչ վայրի կենդանիներ է նվիրել Պուտինը Հս. Կորեային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հս. Կորեային նվիրել է ավելի քան 70 կենդանի, այդ թվում՝ առյուծ և երկու արջ։ Այս մասին...
Դատարանը քննում է Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանը քննում է «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախկին տնօրեն Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ ա...